▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Akneye-ն հնարավորություն է սկսնակ և փորձառու արվեստագետներին ներկայանալու համար. Տիգրան Ձիթողցյան

Աշխարհահռչակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի գերիրական կտավները առաջին հայացքից կարող են լուսանկարներ թվալ: Հենց այդ ինքնատիպ ոճով էլ Տիգրանի նկարները առանձնանում են գեղանկարչության արդեն հայտնի ոճերից:

Երվանդ Քոչարի տարածական ստեղծագործություններով ոգեշնչված՝ Տիգրան Ձիթողցյանը սկսել է համագործակցությունը Akneye նախագծի հետ՝ փոխանցելով իր արվեստը Akneye աչքի քանդակի վրա: 

Քանդակի NFT տարբերակը ներկայացված է ftNFT հարթակում, իսկ ֆիզիկակական տարբերակը Akneye նախագծի նախաձեռնությամբ ցուցադրվել է ինչպես Դուբայի ֆիջիթալ խանութ սրահներում, այնպես էլ՝ մի շարք միջազգային Էքսպոների և ցուցադրությունների ժամանակ:

Akneye-ի և Ձիթողցյանի հաջողված համագործակցությունը շարունակական բնույթ է կրում և որոշում է կայացվել տեղծել Akneye հավաքածու: Հավաքածուի արդեն իսկ երկրորդ աչքի վերջնական աշխատանքները Ձիթողցյանը կկատարի հյուրերի ներկայությամբ՝ հուլիսի 22-ին Tigran Art Studio-ում փակ միջոցառման ժամանակ:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան «ճամփորդելու» FastexVerse-ի վիրտուալ մետատիեզերքում, ինչպես նաև Fastex ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանը հյուրերին կողջունի Tigran Art studio-ի մետավերս միջավայրից:

Միջոցառման օրը կմեկնարկի նաև ftNFT.am առաջին հայկական NFT մարքեթփլեյսը:

 

Akneye նախագծի հետ համագործակցության վերաբերյալ պատմել է հանրահայտ նկարիչը.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more