«Գեներալի աղջիկը » հեռուստասերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանը երեկ ամուսնացել է: Պսակի արարողությունը կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ հավաքվել են ոչ միայն զույգի մտերիմներն ու հարազատները, այլև` դերասանի երկրպագուները: Այս մասին գրում է Esyes.am-ը:
30-ամյա դերասանը նշել է, որ ամուսնանալու որոշում կայացնելիս իր տարիքը հաշվի չի առել. «Ուղղակի այս տարիքում հանդիպեցի իմ կեսին: Եթե Լիլիթին շուտ հանդիպած լինեի, ավելի շուտ ամուսնացած կլինեինք: Ես հիմա երջանիկ եմ»:
Նշենք, որ դերասանի ընտրյալը 22 տարեկան է:
Առաջիկայում նորապսակները կմեկնեն մեղրամսի: Զույգը դեռ որոշում չի կայացրել կմեկնեն Բոռա-Բոռա կղզի՞, թե՞ Դոմինիկյան հանրապետություն: