▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանդր Բաբասյանը նոր սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Փարիզից

Դերասան Աքեքսանդր Բաբասյանը նոր սիրելի ունի, ով բնակվում է Ֆրանսիայում։ Դերասանը սիրելիի հետ հրապարակումներ անելիս մշտապես թաքցնում է վերջինիս դեմքը։

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այս անգամ ևս Ալեքսանդրը նոր սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ սրտիկի տեսքով էմոջիով փակելով նրա դեմքը։ Լուսանկարն արված է Փարիզում։ Հրապարակմանը կից Ալեքսանդրը գրել էր.

«Ոչ ոք և ոչինչ՝ անգամ ժամանակը, չի կարող փոխել սա»։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Ալեքսանդրը նշել էր, որ չի խոսելու նոր հարաբերությունների մասին, մինչև ընտանիք չկազմի։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրն ասել էր, որ ինքը ցանկանում է նոր ընտանիք ստեղծել, կրկին երեխաներ ունենալ և դուստր ունենալու դեպքում անվանել նրան իր տատիկի անունով՝ Մելանյա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more