▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսանյանն արևից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում. «Առավոտ»

«Մալաթիա համայնքի «տեր–տիրակալ» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իր «Մալաթիա» բուժկենտրոնը մեծ թափով ընդլայնում է, նոր մասնաշենք է կառուցում: Ասում են՝ Ալեքսանյանը ոչինչ չի խնայում այդ հիվանդանոցը բոլոր առումներով լավագույնը դարձնելու համար: Շինարարության ընթացքին պատգամավորն անձամբ է հետևում, անտեսելով աղբն ու փոշին, չխնայելով իր թանկարժեք կոշիկները՝ մշտապես շինհրապարակ է այցելում ու հատ-հատ ստուգում, որպեսզի շինարարները «խալտուրա» չանեն:

 

Ասում են նաև՝ վերջերս Ալեքսանյանը շինտարածքում հերթական շրջայցի ժամանակ արևից թուլացել է, նրան արագ բուժօգնություն են ցուցաբերել սեփական հիվանդանոցում»,–գրում է թերթը։

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more