▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Դավոսում ասել է, որ Երևանը հրաժարվում է Բաքվի ու Թբիլիսիի առաջարկից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում պատասխանել է Հայաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերին:

Ըստ Report-ի, նա ասել է, որ երկու րոպեն չի բավականացնի պատմելու, թե (բանակցություններն) ինչ փուլում են: «Մենք փակուղու մեջ ենք, քանի որ, ցավոք, Հայաստանը չարձագանքեց խաղաղության համաձայնագրի ստորագրման մեր առաջարկին, որը կլինի շատ պարզ և հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա... Հայաստանը մերժեց եռակողմ ձևաչափով համագործակցելու մեր և Վրաստանի առաջարկը: Առաջարկն էր Վրաստանում կազմակերպել ղեկավարների հանդիպում, քանի որ Վրաստանը պատմականորեն միշտ եղել է այն վայրը, որտեղ հանդիպել են բոլոր հարևանները։ Բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ Եթե ​​կովկասյան երեք երկրները միավորեն իրենց ջանքերը էներգետիկայի, տրանսպորտի, անվտանգության, կայունության, սահմանների սահմանազատման ոլորտում, ապա տարածաշրջանը շատ ավելի ապահով կդառնա»,- ասել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more