ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել.
«Ալիևը գալիս է Երևան...
Երկու օր առաջ Բաքվում գիտաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ազերի գիտնականների մի կուտուկ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստանին մեղադրելով մշակութային վանդալիզմի մեջ եւ պահանջելով անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկել Երեւան՝ «ադրբեջանական Թեփեբաշին», այսինքն՝ Կոնդ թաղամասը մշակութային վանդալիզմից փրկելու համար։
Սույն «գիտաժողովին» ներկայացվել է ոմն Սաբուխի Հուսեյնովի գիտական հրատարակությունը՝ «Թեփեբաշի թաղամասի ճկատագիրը» վերնագրով։ Հանձնարարվել է ԵԽԽՎ-ում եւ միջազգային բոլոր կառույցներում ադրբեջանական պատվիրակներին ահազանգ բարձրացնել՝ հայերի կողմից «աննախադեպ» մշակութային վանդալիզմի վերաբերյալ ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի կուլուարները լցված են ադրբեջանական խավիար լափողներով, շատ օպերատիվ արձագանքելու է սույն ֆեյք գիտաժողովին։ Հա, էդ գիտաժողովի ժամանակ մի կլասկի ապտակ էլ Իրանին է տրվել, ասելով, որ Իրանն ինչքան էլ իրեն պատռի՝ Երեւանում գտնվող Կապույտ մզկիթն ադրբեջանական մշակութային ժառանգություն է ու մի ամբողջ գիտական լեկցիա են կարդացել՝ իրանցիներին սխալ հանելու համար։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ոչինչ։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում լույսի արագությամբ բոլոր եկեղեցիներից ու սրբավայրերից ջնջվում են հայկականության բոլոր հետքերը։ Ղազանչեչոցից ամեն առավոտ լսվում է թուրքի ազանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեզ հետ զրույցներում «ընդամենն իր խորը մտահոգությունն է հայտնում» ու շարունակում է գդալը պահած սպասել կասպյան իկրայի հերթական դոզային։ Հայաստանյան ներքաղաքական կյանքում տոտալ բարդակ է։ Խորհրդարան չկա՝ կան անգլուխ ուսապարկեր եւ ընդդիմությունից նրանց շարքերը թռած մեկ-երկու «գեղցի շուստրիներ», որոնց համար կաբինետի ռուչկան շատ ավելի կոնստանտ արժեք է, քան այն համատարած կործանումը, որն այլեւս կախվել է Արցախի ու Հայաստանի արյունատար վերջին անոթներից։ Ու երբ Ալիեւը ասում է՝ «Ես Երեւան մտնելու եմ ոչ թե տանկերով, այլ հանգիստ քայլերով», չզարմանաք, որ տեսանելի ապագայում Ալիեւին՝ Մեհրիբանի հետ տեսնենք Կասկադում չայ խմելուց։
Բայց, մի խնդրանք էլի՝ չմիացնեք ֆեյք հայրենասիրության ձեր կնոպկան ու Հավլաբարի երեք մանեթանոց ողբ չկապեք։ Մենք հնձել եւ հնձելու ենք այն՝ ինչ ցանել ենք։ Իսկ մինչ այդ՝ հենց առաջին օրերին ազերի վիժվածքները Հադրութում տիրի թիրախ էին սարքել հայկական խաչքարերը, բայց այս ու վանդալիզմի մնացյալ ակտերը ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի տեսնում՝ նախ, որոհվետեւ մեր խաչքարերի ու եկեղեցիների վրա իկրա չկա քսած, եւ երկրորդ՝ ինչպես արդեն ասացի, հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր բեւեռներում տոքսիկ բարդակ է»։