Ալիևը Հայաստանից տեղեկություն է պահանջել Առաջին Արցախյան պատերազմի անհայտ կորածների և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին։
«Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին»,- Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել է Ալիևը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Արդեն մոտ երկու տարի է, ինչ մենք պահանջում ենք այդ տեղեկությունը, սակայն Հայաստանի կառավարությունը հրաժարվում է այն կիսել Ադրբեջանի հետ՝ դրանով իսկ կապելով իրեն նախորդ հայկական վարչակարգերի հանցավոր առաջնորդների հետ»,- հոխորտացել է Ադրբեջանի նախագահը։