▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը շարունակում է սպառնալ

Ադրբեջանի նախագահն այցելել է Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է հիդրոէլեկտրակայանի բացմանը:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

Իր ելույթում Ալիևը կրկին սպառնացել է. «Եթե ​​Հայաստանը փորձի ժամանակ ձգել սահմանազատման հարցում, ապա կզղջա դրա համար»,- ասել է նա:

Ըստ Ալիևի՝ պատերազմից հետո ադբեջանական բանակը դարձել է առավել ուժեղ.

«Բանակը դարձել է առավել ուժեղ թե՛ սպառազինության, թե՛ մարտունակության տեսանկյունից: Ստորագրել ենք ամենաարդիական զենքի ձեռքբերման նոր պայմանագրեր, Ադրբեջան են բերվում նոր զենքեր, ժամանակակից տեխնիկա»,- ասել է նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more