ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստանայում, Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Ալիևն ասաց, որ Ղարաբաղն Ադրբեջան է ու ավելացրեց, որ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը կարգավորվելու են Ադրբեջանի սահմանադրությամբ և ինքը որևէ մեկի հետ չի պատրաստվում քննարկել Ադրբեջանի ներքին հարցերը։
Ալիևն ասաց նաև ամենավտանգավորը՝ որ Պրահայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքից իր տպավորությունն այն է, որ Ղարաբաղի հարցով իր այս դիրքորոշումը որևէ մեկի կողմից տարընթերցման տեղիք չի տվել. այսինքն՝ բոլորը հասկացել ու ընդունել են, որ Ղարաբաղն Ադրբեջան է։
Փաստորեն, Փաշինյանը, Մակրոնն ու Շառլ Միշելը Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու հարցում որևէ տարընթերցում չեն ունեցել Ալիևի հետ։
Ալիևի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Աստանայում լուռ նստած էր ու եթե համաձայն չլինել Պրահայում Ալիևի ստացած տպավորությունների հետ, տարբերակ առաջին՝ քաղաքակիրթ տարբերակ. պիտի առնվազն ռեպլիկի կարգով հայտարարեր, որ Ալիևի տպավորությունը սխալ է, և տարբերակ երկրորդ՝ ոչ քաղաքակիրթ տարբերակ. ձեռքի տակ եղածը տար Իլհամ Հեյդարովիչի գլխին»:
«Ալիևն ասաց ամենավտանգավորը, իսկ Փաշինյանը լուռ նստած էր». Նաիրա Զոհրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet