Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Լիբանանյան kataeb.org պորտալն իր հրապարակման մեջ անդրադարձել է Իրանի կողմից հյուսիսարևմտյան սահմաններում անցկացվող զորավարժություններին, փոխանցում է «Ինֆոտեկա24»-ը: Հոդվածում ներկայացված են Աստանայում Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետաքրքիր մանրամասներ։ Հրապարակման մեջ ընդգծվում է, որ իրանական զորավարժություններն սկսվել են մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններից, թե Ռուսաստանը ապակայունացրել է Հարավային Կովկասը և միջամտել է ղարաբաղյան հակամարտությանը՝ հօգուտ Ադրբեջանի։
Ալիևը նաև կտրուկ է արձագանքել, երբ Ռաիսին պատասխանել է, որ ուժերը տարածք են ուղարկվել ոչ թե զվարճանքի կամ վարժանքների, այլ անվտանգություն և կայունություն հաստատելու, պայքարելու ցանկացած ծրագրի դեմ, որն ուղղված է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փոխելուն կամ կտրելուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև պատերազմի համար: Ալիևը Ռաիսիին մեղադրել է Ադրբեջանին դիմակայելու համար Հայաստանին զինելու և ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ։ Ռաիսին հերքել է այդ մեղադրանքները՝ իր հերթին Ալիևին մեղադրելով «սիոնիստներին» ենթարկվելու մեջ։ Ռաիսին քննադատել է նաեւ Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու։ |