▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւն ասում է՝ ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ, մեկը չկա՞ դրան ասի՝ 19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Ալիեւն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։ Թեմային անդրադարձել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո «ալամեզոն»,19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։
Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։

19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։
Նիկոլ,գոնե մի անգամ մի դրական բան արա։
ՄԱԿ-ում ելույթ պիտի ունենաս,չէ՞…

Կարիք չկա հասնես Տիգրան Մեծի ժամանակներ,ինչպես դա արեցիր Մյունխենում ։
Այսօրվա պետությունների մեծ
մասը Տիգրան Մեծի ժամանակ չկային։

Ասեմ՝ իմացի…

1918-1920թթ.Ադրբեջանի Դեմոկրատակսն Հանրապետությունն ու նրա սահմանները նույնիսկ չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Ազգերի Լիգան նույնիսկ մերժել է Ադրբեջանի դիմումը ՝անդամակցելու Ազգերի Լիգային։

Կա 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ կոմիտեի 4-րդ հանդիպման արձանագրությունը ,ըստ որի.
Ազգերի Լիգայի Դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն»,քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որեւէ պետության կողմից։

Ավելին. ասվում էր,որ «Ադրբեջանի Հանրապետությունը ,զբաղեցնելով 40 հազար քառակուսի մղոն մակերեսով տարածք ,նախկինում երբեք պետություն չի եղել եւ միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ,ինչպիսիք են Մոնղոլիան/ հավանաբար խոսքը մոնղոլ-թաթարական կազմավորումների մասին է/ կամ Պարսկաստանը ,իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։

«Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է ,քան հարեւան պարսկական գավառի անուն,որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։
Սրանք անհերքելի փաստեր են։

Ներկայացրեք այս անհերքելի փաստերն ու 19-րդ դարի «քարտեզների» հետ ուղարկեք դրանց «գրողի ծոցը»»,-գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more