Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլևս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի «գործիչներից» մեկի` Ալրաղացի Լյովիկի`Լևոն Սարգսյանի աստղը: «ՉԻ»-ն հիշեցնոմ է, որ ոչ վաղ անցյալում Լևոն Սարգսյանր համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում և վստահում էր Սերժ Սարգսյանը: Ավելին` ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լևոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լևոնն իր հերթին որղուն անվանակոչել էր Սերժի անունով, արդյունքում «ստանալով» Սերժ Սարգսյան: Սակայն այնպես ստացվեց, որ Լևոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, և նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց «իգնորի» ենթարկել Լևոն Սարգսյանի նմաններին: Արդյունքում` Լևոն Սարգսյանր հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած «տնտեսական գործիչների» շարքերը: Լևոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տևական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրը: Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերած պարուհի աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, «Ախ Թամարի» նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուներր կարող են դիմել մենեջերին և պարուհուն իրենց հետ տանել համար: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:
Թերթը խոստանում է հընթացս ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը և արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիգ ակումբի` վերը նշված ծառայությունը:
Ալրաղացի Լյովիկը սթրիփ ակումբ է բացել. այցելուները պարուհիներին կարող են տանել իրենց հետ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


