▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն մերկ բդերով ճչացողի երգչուհի անվանելը մեղք է․․․»

Խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ճիշտն ասած` իսկական երգչուհին ինձ համար բոլորովին ուրիշ կատեգորիայի անձ է՝ արժանապատիվ, սկզբունքային, չվախեցող, չստրկացող, 30 արծաթով իրեն չվաճառող օրինակելի արվեստագետ, արժեքներ թելադրող մտավորական։

Այստեղից հետևություն` ամեն մերկ բդերով ճչացողի երգչուհի անվանելը մեղք է։

Անի Նահապետյան, դրա համա՞ր երեկ կինո Մոսկվայի դեմից սա փախավ Արցախի մասին քո հարցերից, իսկ իր հետ մի անդուր մեկը սկսեց նեղսրտել, թե բա ինչու՞ եք քաղաքականացնում։

Տեսնես թուրքերը սրանց քաղաքականացվա՞ծ ձևերով են «սիրելու», թե՞ ապաքաղաքականավարի։

Հավելենք, որ Անի Նահապետյանը մեկնաբանություններում գրել է․ 

«Դե քանի որ ինքը խրախճանքների, անարժեքության, ապազգային իրականությունից է ու շատ հանգիստ կարող է մուղամ երգել Աննայի համար փողին մունաթ սկզբունքով, ինձ հարցրեց՝ ո՞ր իրականությունից եմ: Երբ հասկացավ Արցախը Ադրբեջանին հանձնելու դեմ պայքարի իրականությունից եմ փախավ)))»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more