▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատ շրջանառվող երգերը՝ «Թե աղջիկ լինեիր»-ից մինչև «Ուշացել եմ»

Հայ աստղերը բավական ժամանակ է, ինչ համարվում են պահանջված: Դա գալիս է նրանց ներկայացրած աշխատանքից: Ամենաշատ շրջանառվող երգերի, կամ ինչպես ընդունված է ասել հիթերի շարքին են դասվում այն երգերը, որոնք երկար ժամանակ տարբեր առիթներով և տարբեր միջավայրերում հնչում են հաճախ: Այդ երգերի շարքին են դասվում՝ «Թե ինչու եմ քեզ սիրում» , «Նանանեյ», «Սիրո կինո» , «Թե աղջիկ լինեիր» , «Ուշացել եմ» և այլ երգեր: Պետք է նշել, որ իր ժամանակում և հիմա էլ շատ է հնչում Լիլիթ Հովհաննիսյանի և Միհրան Ծառուկյանի դուետը: Բավականին մեծ տարածում գտավ նաև Լիլիթի «Թե աղջիկ լինեիր» երգը: Չեմ կարող չնշել երգչուհի Նանայի «Նանանեյ» երգը, որը հասավ անհավանական հաջողությունների (նշեմ, որ երգչուհին ձեռք է բերել հեղինակային իրավունք, և երգի կատարումից հետո Բեյբիտ Կորգանից դոետ կատարելու հրավեր է ստացել): Սիլվա Հակոբյանի «Ուշացել եմ» երգը իսկական նվեր էր երիտասարդներին, և հիթ դարձավ շատ կարճ ժամանակահատվածում, դե իսկ ավելորդ է նշել, Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի մասին:


Աղբյուրը` ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more