▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում ազատազրկման է դատապարտվել ազգությամբ հայ «օրենքով գող» Պզոն

 

 ԱՄՆ-ում  37 ամսվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Արմեն Ղազարյանը: Վերջինը պարտավորված է վճարել  60 հազար դոլար տուգանք,  իսկ պատիժը կրելուց հետո երեք տարի ոստիկանության հսկողության տակ կլինի:

 «Լենտա»-ի փոխանցմամբ`  Արմեն Ղազարյանը մեղադրվում է    դրամաշորթության մեջ: Նա  հայտնի`   «Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն» հայ-ամերիկյան խմբավորման անդամ է, որի  անդամ հանցագործներին հաջողվել է շուրջ 100 մլն դոլար յուրացնել` «Մեդիքեյր» առողջապահական ծրագրի հիմնադրամներից:

 

Ղազարյանը հայտնի է «Պզո» մականունով: Բնակվում է ԱՄՆ-ում 1996թ. և ստացել է փախստականի կարգավիճակ՝ պնդելով, թե հայրը զոհվել է Ադրբեջանում ազգային բախումների ժամանակ: Քննությունը պարզել է, որ դա չի համապատասխանում իրականությանը: Արմեն Ղազարյանի հավանաբար արտաքսում է ապասվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more