▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՄՆ ղեկավարությունը հասկանում էր, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «30-ամյա օկուպացիայի» ժամանակահատվածում ԱՄՆ վարչակազմի և Մինսկի խմբի համանախագահների հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սառեցումն էր, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի մոտեցումն այլ էր՝ նրան անվանելով խաղաղասեր մարդ, որը կարող է խաղաղություն հաստատել։

«Նա արդեն կանգնեցրել է ութ պատերազմ։ Ադրբեջանի և Հայաստանի հարցում նույնպես նրա դերը շատ կարևոր էր, քանի որ, երբ մենք գտնվում էինք բանակցությունների եզրափակիչ փուլում, Թրամփն ու նրա թիմը ստեղծեցին այնպիսի շրջանակ, որի շնորհիվ խաղաղությունը հնարավոր դարձավ։ Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է, քանի որ այն կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Մի խոսքով, նրանք շատ արդյունավետ աշխատեցին և Հայաստանին բացատրեցին, որ այդ խաղաղությունն անհրաժեշտ է նաև իրենց»,- նշել է Ալիևը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more