▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք. Անի Ղազարյանը թատրոնից ազատման դիմում է գրել

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Անի Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մհեր Մկրտչյան թատրոնից ազատման դիմում է գրել.
«Ազատման դիմում գրեցի:

Դժվար էր, ծանր, բայց բարոյական, ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք:
Հ.Գ. կներես Մուշեղիչ… մի օր ամեն ինչ լավ կլինի….»

Նշենք, որ այս տարվա հունիսին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, լուծարվել է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, որը զբաղեցնում էր «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը:

Նշենք նաև, որ դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ևս ազատման դիմում է գրել։

«Ազատմանս դիմումը գրեցի…մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս` տունս…Մհերն ա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամակ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում…

Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա, տանի… դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց…

Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում…»,-գրել է դերասանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more