▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հակաճգնաժամային 23-րդ ծրագրին այն է ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին, 800-ից ավելի տնտեսվարող է դիմել: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Այս ծրագրով Կառավարությունը զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին անվերադարձ որպես դրամաշնորհ աջակցություն է ցույց տալիս աշխատավարձային ֆոնդի 25 կամ 30 տոկոսի չափով`կախված աշխատատեղերի քանակից:

Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչեւ 2020 թվականի մարտ ամիս, պետք է ունենա առնվազն 3 աշխատակից եւ եկամուտների մինչեւ 70 տոկոսն էլ պետք է ստանա տուժած ոլորտներից`հյուրատնային բիզնես եւ տուրոլորտ:

Ծրագիրը գործում է ինքնաշխատ, դիմումի կարիք չկա, չափորոշիչներին բավարարում է մոտ 1250 կազմակերպություն, որոնց ծանուցումներ է ուղարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more