▲ Դեպի վեր

Wednesday, 27.08.2025 lang.iso lang.iso lang.iso

ԱՆ-ն դիմում է վերջին 2 օրվա ընթացքում «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի:

«Սիրելի հայրենակիցներ,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից ս.թ. նոյեմբերի 4-ին օգտված քաղաքացիների շրջանում արձանագրվել են նախնական ախտորոշմամբ «աղիքային վարակին» բնորոշ դեպքեր, առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, ովքեր վերջին 2 օրվա ընթացքում օգտվել են նշված պիցցերիաների ցանցից, ջերմության բարձրացում, փորթուլություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more