▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ

Օգոստոսի 1-ին ֆիզիկական ներգործության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 19:30-ին կանաչ գույնի «Mustang» և մոխրագույն «Nissan» մակնիշի ավտոմեքենաներով Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում մի խումբ անձինք մոտեցել են վերանորոգման կետի աշխատակցին և հայտնել, որ պետք է «Mustang»-ի անվադողերը ստուգվեն, ապա նորոգելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի անձինք (թվով 5 հոգի) քաշքշել են ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակցին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more