▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը 12 տարեկան է. դերասանուհու հուզիչ հրապարակումներն ու խոստովանությունը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը այն հայտնիներից է, ով մշտապես ակտիվ է իր ինստագրամյան հարթակում: Հերթական անգամ դերասանուհին  կիսվել է իր ընտանիքի տոնով`իր և ամուսնու միության 12 տարին է:

Դերասանուհին ընտանեկան արխիվային կադրեր է հրապարակել`ցույց տալով իրենց անցած ճանապարհը:

Հավելենք, որ օրեր առաջ էլ դերասանուհու դստեր ծնունդն էր,ինչի առիթով Անահիտը կրկին հուզիչ հոլովակ էր տեղադրել ու գրել.

«Ծնունդդ Շնորհավոր Լաուր , բալես …
Ես միշտ քեզ հետ եմ …
Երջանիկ եղիր …»:

Անահիտ Կիրակոսյանի անձնականի մասին գիտեն բոլորը:

Նշենք, որ մեկ անգամ Անահիտը մի դրվագ է պատմել իր ամուսնությունից.

«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանել  է  Անահիտը`կրկին հուզվելով:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more