▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Մանասյանը ջախջախեց Անահիտ Շահբազյանին, սակայն...

Դիտեք նաև՝

Հայաստանի Ձայնը նախագծի 2-րդ եթերաշրջանի կույր լսումների ժամանակ ակնհայտ դարձան 2 ուժեղագույն մասնակիցները ` Քրիստինա Մանգասարյան եւ Անահիտ Մանասյան: Այս 2 աղջիկներն էլ ունեն բնությունից տված հզոր ձայներ, որոնք երբեք չես կարող ձեռք բերել պարապմունքներով եւ տասնյակ տարիների վոկալի դասերով, քանի որ ԱՍՏԾՈ կողմից են տրված: Քրիստինա Մանգասարյանն ի սկզբանե ճիշտ ընտրություն արեց, նախընտրելով Շուշան Պետրոսյանին, ով միանգամից գնահատեց իր տաղանդը, իսկ ահա Անահիտ Մանասյանը ճակատագրական սխալ թույլ տվեց, ընտրելով Քրիստինե Պեպելյանին, այսինքն մի մարդու, ում գերազանցում է մի քանի անգամ, ով սակայն դարձավ իր մարզիչը: Մենք արդեն գրել ենք Շահբազյան Անահիտի խորամանկ եւ ստոր քայլի մասին, որով նա նախընտրեց իր ընկերուհու թիմ գնալ, որպեսզի իր տեղն ապահովի նախագծի եզրափակչում: Եվ այն ինչ մենք գրել էինք եղավ: Անահիտ Մանասյանը ջաղջախեց Անահիտ Շահբազյանին նոկաուտ փուլում, սակայն Քրիստինե Պեպելյանը, չնայած Շուշան Պետրոսյանի օբյեկտիվ կարծիքին, նախընտրեց նախագծում իր բեք վոկալիստին թողել: Ընդ որում ակնհայտ էր, որ Հայկոն եւս հավանել է Անահիտ Մանասյանի կատարումը, ուղղակի լավ իմանալով որ ՔՐԻՍՏԻՆԵՆ ՎԱՂՈՒՑ ԱՐԴԵՆ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՅԱՑՐԵԼ Է, նախընտրեց լռել: Քրիստինե Պեպելյանն իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԻՐ ԿՈԼԼԵԳԱՅԻՆ ՆԵՂԱՑՆԵԼ, ՔԱՆԻ ՆԱ ԻՐԵՆ ՇԱՏ Է ՕԳՆԵԼ: Քննադատների համար նշենք նաեւ այն, որ այս էջում գրվող բոլոր տվյալները գալիս են ՀԱՎԱՍՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ: Բայց փաստը փաստ է, որ նախագիծը լքեց մի մասնակից, ով այն 2-ից էր, որ հավակնում էր Հայաստանի Ձայնի կոչմանը: Անահիտ Մանասյանն իր տաղանդը վաղուց արդեն բոլորին ապացուցել է, դեռ Հայ Սուպերսթարի 3-րդ եթերաշրջանում, երբ նա լինելով մրցակցությունից դուրս, հասավ եզրափակիչ: Իսկ այս անգամ նա Քրիստինեյի թեթեւ ձեռքով անգամ լավագույն եռյակում չհայտնվեց եւ հեռացավ հրաշալի կատարումով: Ընդ որում ամենահետաքրքիրն այն է, որ Անահիտ Շահբազյանը երբեք չի էլ կարող երազել Անահիտ Մանասյանի երգած բարդ երգի պես երգ երգել, իսկ ահա Անահիտը Մանասյանը, Շահբազանի երգած ոճի երգ բազմիցս է կատարել, թե Հայաստանի Ձայնը նախագծի կույր լսումներում եւ թե սուպերսթարի բազմաթիվ ռոք համերգներում: Նա իր անսահման ձայնով, իրեն հերթական անգամ դրսեւորեց որպես բազմաժանր երգչուհի, իսկ Շահբազյանն այդ գյոզալական երգը հերթական անգամ դարձրեց հայկական ռաբիզ: Բայց Անահիտ Մանասյանը պատժվեց մարզչի սխալ ընտրություն կատարելու համար եւ մնաց ձեռնունայն: Շատ ցավալի է, որ այս համաշխարհային նախագիծը ընկնելով Հրաչ Քեշիշյանի պես հայերի ձեռքը դարձավ ՖԱՐՍ!!!

Նյութի աղբյուր` Երաժշտական քննադատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more