▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանի երգի մեղեդին թուրքական հեռուստասերիալի՞ց է

Թեժացել են խոսակցություններն այն մասին, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանի նոր երգի` «Կամ»-ի մեղեդին, Անահիտ Սիմոնյանի ամուսինը` Հայկոն, «գողացել» է թուրքական հայտնի «Ezel» հեռուստասերիալից:

Ինքը` Հայկոն, հերքել է այս ասեկոսեները` ասելով, որ ինքը «թուրքական սերիալներ չի նայում և առավել ևս` երգեր չի լսում, իսկ այս երգը գրել է դեռևս 3 տարի առաջ»:

Թե որքանով են Անահիտ Սիմոնյանի «Կամ»-ն ու  «Ezel»-ի սաունդթրեքը նման, դատեք ինքներդ:

 

Անահիտ Սիմոնյանի նոր երգը` «Կամ»:

Հիշեցնենք, որ «Էյզելի»  հետ կապված սա հայաստանյան առաջին պատմությունը չէ. ամիսներ առաջ էլ  մեծ աղմուկ բարձրացավ նաև այն առնչությամբ, որ «Շանթ» հեռուստաընկերության «Անծանոթը» հեռուստասերիալի սյուժեն  ու կերպարները «գողացված» են 2009-2010թթ.-ին նկարահանված  թուրքական «Ezel» հեռուստասերիալից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more