▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաիս Սարդարյանը խնդրում է օգնել 4-ամյա Գաբիին

Անաիս Սարդարյանը խնդրում է օգնել  4-ամյա Գաբիին․ Նրա մոտ 2023 թ. բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները:

Երեխան Հայաստանում ստացել էր քիմիոթերապիայի 4 կուրս, այնուհետ՝ հազարավոր մարդկանց օգնությամբ մեկնել Բարսելոնա շատ բարդ վիրահատության: Վերջինս բարեհաջող իրականացվել է, և երեխան ներկայումս իրեն լավ է զգում:

Նշենք, որ , ըստ համացանցում տարածվող կոչի, երեխայի բուժման համար  անհրաժեշտ է հավաքել ևս 85.000.000 դրամ: Գումարի մնացած մասը ներգրավելու համար բանակցում են Կատալոնիայի առողջապահության նախարարության և իսպանական ֆոնդերի հետ:

Գաբին շատ խիզախ ու ժպտերես աղջնակ է։ Բարսելոնայում իրականցված ծանր վիրահատությունից հետո նա էլ ավելի մեծ հավատով է սպասում իր լիարժեք ապաքինմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more