ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն, այսօր, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, ասել է, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետեւ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետեւ Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետեւաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետեւ դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելել է Մանուկյանը։