▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անարդարություն

Բայց ախր ինչու՞ հնարավոր չէ հեղափոխություն անել 
-առանց կարդալու,
-առանց մտածելու,
- առանց սեփական ժողովրդի պատմությունը զննելու,
-առանց ազգիդ մեծերի ուսումնասիրությունները հաշվի առնելու,
- առանց պատմության փոշու տակից ազգիդ աշխարհակալության տարած արժեհամակարգը վեր հանելու, 
- առանց իր իսկ պատմության հերոսական էջերով ազգին ոգևորելու,
- առանց փառավոր անցյալի հանդեպ կարոտ առաջացնելու, 
- առանց իրականությունը որոշող երևույթները պարզելու,
-առանց չհաջողված հեղափոխական շարժումներից դաս առնելու, 
-առանց ուրիշ ժողովուրդների փորձն ուսումնասիրելու,
- առանց ազգի դրական հատկանիշները խթանելու, բացասականը չեզոքացնելու հնարը ունենալու, 
- առանց իշխանությունների՝ հենց այսպիսին լինելու պատճառն իմանալու,
- առանց ազգի ապրելն իմաստավորող Նպատակ սահմանելու,
- առանց ետհեղափոխական Հայաստանի պատկերացումը բավարար թվով մարդկանց գիտակցության մեջ ունենալու, 
- առանց այդ ետհեղափոխական Հայաստանը ժողովրդի էությանը համապատասխանեցնելու, 
- առանց այդ Նոր Հայաստանի արժեհամակարգով ապրող մի կառույց ունենալու,
- առանց…
- առանց…:
Սա ի՞նչ անարդարություն է:

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի գրառումը

Ֆեյսբուք

 



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more