▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անարգանք հարևան Վրաստանի նկատմամբ․․․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն։
Այդ տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել քաղաքական իշխանության թելադրանքով Ամենայն Հայոց Հայրապետի՝ Վրաստան այցի արգելքը։
Սա փաշինյանական իշխանության՝ ոչ այնքան Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հերթական «կրակոցն» է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ։
Ցավակցություններս բարեկամ Վրաստանին՝ հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ»։

***

Կարդացեք նաև՝ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան

Շատերը հարցնում են, թե որն է պատճառը, որ հայերի հոգևոր առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։

Սակայն երբ այդ տեղեկությունը համադրում ես այն տեղեկության հետ, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ մեկնելու է Իլիա Բ-ի հուղարկավորությանը, հասկանում ես, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ ազգը որևէ ձևաչափով և որևէ մակարդակում պատշաճ կերպով չներկայացվի, և հենց այդ պատճառով էլ խոչընդոտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայերի հոգևոր առաջնորդի Թբիլիսի այցը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more