▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱՆԾԱՆՈԹԻ» Արամն ու Ալիկը` ՔԱՎՈՐ և ՍԱՆԻԿ

«Շանթ»-ով հեռարձակվող «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր հերոսներ Ալիկն ու Արամը` Վահագն Գալստյանն ու Սարգիս Գրիգորյանը, ինչպես հայտնի է դարձել, այս աշնանից իրենց ընկերությունն ամրապնդել են սանիկի և քավորի կարգավիճակներով:
 

«Կինս կնքված է շատ վաղուց, ցանկություն ունեի ինքս էլ մկրտվելու: Երեխաներս նույնպես մկրտված չէին: Վերջապես վերջնական որոշեցինք ու կազմակերպեցինք արարողությունը: Մկրտությունը կատարվել է Սուրբ Սարգիս եկեղեցում», - bravo.am-ին ասել է դերասանը:

Սարգիս Գրիգորյանի սանիկներն են Վահագնը, նրա 7-ամյա դուստր Լիլիին և 3-ամյա որդին` Հայկը: Դերասանի ընտանիքը նշել է, որ շատ է կարևորում կնքահոր դերը: «Այդ պատճառով ցանկանում էինք այնպիսի մեկին ընտրել, որը սրտացավ, ջերմ ու մտերիմ կլինի երեխաներիս ու մեր ընտանիքի հետ: Սարգիսն իմ վաղեմի ընկերն է, միասին ենք սովորել… Սիրով համաձայնեց»,- նշել է Վ. Գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more