Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը ստուգվում է ՆԳՆ-ում
Երգիչ Անդրեի՝ Անդրեյ Հովնանյանի, նախկին կնոջ՝ Անի Օհանյանի գրառումը դատախազությունն ուղարկել է ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երգիչ Անդրեից բաժանումից հետո, տևական լռություն պահպանելով, նախօրեին՝ ապրիլի 6-ին, ինստագրամյան իր էջում գրառում էկատարել՝ երգչին փաստացի մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet