▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար. Ռուզաննա Խաչատրյան

Որպես հայ մայր, Արցախն ազատագրած հերոսի կին՝ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ Հայրենիքի, իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը` տարարածելով տեսանյութ։

«Հարցնում եք` ի՞նչ է ուզում Շուշին ազատագրած հրամանատար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանից էրատո ջոկատի անփառունակ հրամանատարի ընտանիքի կողմից խորհրդարան գործուղված «պարոն դատախազը» (այդպես նրան դիմեց քպ պատգամավորը)։

ՀԳ

Ի գիտություն Գորիսի հյուրանոցներում մարտնչած էրատո ջոկատի ՊԱՐՏՎԱԾ հրամանատարի, նրա ամուսնու, նրանց հետ փոխկապակցված, թուրքական շահեր սպասարկող պատգամավորական, անվտանգության ծառայության, ոստիկանության տարբեր աշխատակիցների հանցավոր խմբերի․

Ես ամբողջությամբ ճիշտ եմ հասկացել՝ ինչ է նշանակում հարգարժան Գեներալին կեղծ մեղադրանքներով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը՝ իր բոլոր հնարավոր ու անհնարին հետևանքներով։ Եվ որպես հայ մայր, Արցախն ազատագրած հերոսի կին՝ անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ Հայրենիքի, իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար։

Խաղաղությո՛ւն ամենեցուն։

Աստված պահապա՛ն հայ զինվորին, հրամանատարին, Հայոց աշխարհին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more