▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի է ու անօրինական. Մայր աթոռն անդրադարձել է Փաշինյանի որոշմանը

Կատարված է առանց Հայ առաքելական եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական. Մայր աթոռն անդրադարձել է Փաշինյանի որոշմանը

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ։ 

Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի արտոնությամբ։ Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայոց եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից։ 

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց եկեղեցու ինքնավարության և Ամենայն հայոց կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ։ Հարկ է, որ պաշտոնական փաստաթղթից՝ ՀՀ վարչապետի որոշումից վերացվի նշյալ կեղծ տեղեկությունը, պահանջել է Մայր աթոռը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more