▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի ստուգումներ երթուղայիններում. «Ժողովուրդ»

Արդեն երկու օր է, ինչ «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատում է, թե ինչպես են որոշ երիտասարդներ երթուղայիններում ստուգումներ իրականացնում: Նրանք առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապա երեկոյան նստում են թիվ 57 համարի երթուղայինը եւ իրենց ձեռքում գտնվող թերթիկի վրա ֆիքսում, թե քանի մարդ է նստում երթուղային տաքսի, քանիսը՝ իջնում: Լրագրողը նկատել է, որ թերթիկների վրա նշվում է, թե արդյոք երթուղայինի վարորդը սահմանված կանգառում է կանգնում է, թե կանգառից դուրս, եւ, առհասարակ, որքան մարդ կա երթուղայինում կանգնած, եւ որքանն են նստած:

Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց երիտասարդներից հետաքրքրվել, թե ինչ նպատակ է  հետապնդում այդ ստուգումը եւ ում կողմից է իրականացվում, նրանք հրաժարվեցին պատասխանել. «Մի կազմակերպություն է այն իրականացնում, բայց չենք կարող ասել, թե որն է»: Նշենք, որ 57 համարի երթուղայինի ուղղությունը սկսվում է  Աջափնյակ  վարչական շրջանից եւ ավարտվում «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more