▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻ ԵՐԱՆՅԱՆԸ որոշել է ԲԻԶՆԵՍՈ՞Վ ԶԲԱՂՎԵԼ

Շրջանառվող լուրերի համաձայն` ''Գեներալի աղջիկը'' հեռուստասերիալի գլխավոր դերակատար Անի Երանյանն ասել է, թե մտադիր չէ երկար ժամանակ նկարահանվել սերիալներում. ''Գեներալի աղջկանից'' հետո կսկսի ոչ միայն երգարվեստով, այլև բիզնեսով զբաղվել, քանի որ վաղուց է այդպիսի նպատակ ունեցել: Թե հատկապես որ բնագավառում կորոշի բիզնես-գործունեություն ծավալել, հստակ չէ:

Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, թե  ասում են` միջոցառումներից մեկի ժամանակ նա դժգոհել է, թե մեր հասարակությունն արտասահմանյան երգիչներին ավելի է բարձրացնում, քան մեր կատարողներին, նաև դա է պատճառը, որ մինչ այժմ երգարվեստում այդքան էլ ակտիվ չի եղել ու չնայած այդ առումով բան չի փոխվել, բայց որոշել է ակտիվանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more