▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անիտա ջան, շարունակի բացել և բացվել մինչև հոգուդ խորքը

Բլոգեր Մելան Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քաղաքական թեմաները նոր շեղելու ձև են գտել ժողվուրդ...

Օրեր առաջ երկրի հոգսերի մասին մտածող, հայրենիքի ապագայի մասին ճիշտ ու սխալ անող մոդելը, այսօր որոշել է մերկանալով շեղել քաղաքական թեմաները... մի լուսանկարում էլ գլուխ է գովում, որ ինքը աշխատում է: Աղջիկ ջան, ինչ ես աշխատում դու, որ հպարտանում ես ու մնացածին էլ խոհուրդ ես տալիս աշխատեն:

Էդ ֆոտոներդ անելու ժամանակ էլ էիր աշխատում?

Իրականում լավ կանես տերերիդ ասես, որ բարձրացնեն աշխատավարձդ, լավ էլ կարողանում ես նկարներովդ ինչ-որ մասսայի գռգռել ու շուրջդ հավաքել:

Հազիվ մեր երկրի ու քո տերերի վիճակը դա լինի, որ արհեստական թեմաներով ու օրգազմ առաջացնող երևույթերով կարողանան իրենց կեղտերը շրջանցել փորձեն:

Нет описания.

Անիտա ջան, շարունակի բացել և բացվել մինչև հոգուդ խորքը, երբ տերերդ չեն լինի կարծում եմ նկարներովդ նոր տերեր գտնելը հեշտ կլինի ...

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոդել Անիտա Հարությունյանն իր միրկրոբլոգում գրել էր.

Օրեր առաջ եկեղեցու բակում գտնված նորածին փոքրիկի պատմությունը ուղեղիցս դուրս չի գալիս։ Իրականում մեկնաբանություններում կարծիքները բազմաթիվ են՝ մի մասը մեղադրում է մորը, մյուս մասը անիծում ու հայհոյում։ Իհարկե, աններելի է երեխային անտերության մեջ թողնելը, բայց եկեք սեփական կեղտերը չանտեսենք, սեփական մեղքերի մեջ վխտալով քար չշպռտենք մի մարդու վրա, ով չգիտենք ինչ պայմաններում և ինչ հոգեվիճակում է գնացել այդ քայլին։ Կրկնում եմ ինձ համար դա աններելի է, ու Աստված կդատի, հավատացեք, դուք հանգիստ նստեք ու ապաշխարհեք ինքներդ։

Ուզում եմ բաց հայտարարություն անել,որ պատրաստ եմ, որդեգրել փոքրիկին, հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել, որպեսզի կարողանամ իմ կողքին ու ապահով մեծացնել նրան։ Ես վաղվանից սկսած կզբաղվեմ այս հարցերով։ Գիտեմ, որ որդեգրումը իրենից բավականին բարդ գործընթաց է ներկայացնում, սակայն գուցե սա այն պարգևն է, որին ես սպասում էի, բայց պատրաստ չէի անգամ ինքս ինձ խոստովանել։

Ավանգարդ ՀԿ-ի ամբողջ թիմը վաղն առավոտյան կզբաղվի այս հարցով, ու եթե նա իմն է, Աստծո կամքով կլինի իմ՝ ապահով ձեռքերում։

Դիտեք նաև՝

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more