▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են ևս մեկ երեխա որդեգրել

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ցանկանում են ևս մեկ երեխա որդեգրել: Ձմեռային արձակուրդների ընթացքում զույգն իր 6 զավակների հետ քննարկել է այդ հարցը: Նրանց երեխաներից 3-ը որդեգրված են` 12-ամյա Մեդոքսը, 10-ամյա Փաքսը և 9-ամյա Զահարան: Դերասանների կենսաբանական երեխաներն են 5-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը ու 7-ամյա Շայլոն:

Զույգը նախապես ցանկանում էր երեխա որդեգրել Հորդանանից, սակայն դա բարդ գործընթաց է: Այդ պատճառով էլ նրանք բանակցություններ են վարում Եթովպիայի մանկատների հետ, որտեղ ծնվել է Զահարան:

Նշենք, որ 38-ամյա Ջոլին եւ 50-ամյա Բրեդ Փիթը 6 երեխա ունեն. 12-ամյա Մեդոքսը, 9-ամյա Պաքսը, 7-ամյա Շայլոն, 8-ամյա Զահարան և 5 տարեկան երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more