▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՀԻՎԱՆԴ Է

«Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով»,- հաղորդում են ամերիկյան պարբերականները: Մամուլը հաստատում է, որ արդեն ուժասպառ դերասանուհուն անհրաժեշտ է անհապաղ լյարդի փոխպատվաստում, այլապես նա կարող է մահանալ: Չնայած այս լուրերը պաշտոնապես դեռ չեն հաստատվել, սակայն նրա մտերիմները հաստատում են, որ դրանք «100 տոկոսանոց խոսակցություններ» են:

«Հյուծված Անջելինա Ջոլիի մոտ գնալով ավելի են արտահայտվում մահացու հեպատիտ C-ի ախտանիշները: Նրա մտերիմները վախենում են, որ այդ փխրուն գեղեցկությունը փրկելու համար անհրաժեշտ կլինի լյարդի շտապ փոխպատվաստում»,- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան National Enquirer-ը: Հրատարակչությունը ավելացնում է, որ հյուծված` 43 կգ քաշ ունեցող և մի շարք ցնցումներ տարած դերասանուհու մոտ ակնհայտորեն լյարդի հիվանդության տիպիկ նշաներ են արտահայտվում: Պարբերականը ակնարկում է դերասանուհու բուռն երիտասարդության տարիներին հերոինի չարաշահումը: Մի անգամ Ջոլին պատմել էր մամուլին իր հախուռն երիտասարդության մասին. «Ես ընդունում էի հերոին, էքստազի, մի խոսքով` ամեն ինչ, - պատմել է նա հարցազրույցի ժամանակ,- սակայն ես այդ ամենը վաղուց եմ թողել»:

Հիմա պարբերականները վախենում են, որ դերասանուհու առողջությունը անդառնալիորեն քայքայվել է:

«Ջոլին չափազանց շատ է հոգնում ճանապարհորդությունների ժամանակ, նա բոլորովին չունի էներգիա, չունի ախորժակ: Նա գանգատվում է ընկերներին, որ հաճախակի գլխապտույտներ է ունենում, գլխացավ և թուլություն»,- հաստատում է National Enquirer-ը: Նրա քաղաքացիական ամուսին Բրեդ Փիթը հուսահատ կերպով անում է ամեն ինչ հարսնացուի ապաքինման համար, քանի որ հիվանդությունը կարող է խանգարել նրանց հարսանիքին և երեխա ունենալու երազանքին:

Այս ասեկոսեները հաճույքով է որսացել թուրքական մամուլը` հիշելով սեպտեմբերին դերասանուհու` Թուրքիա կատարած այցելությունը, որի ընթացքում նա որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ դեսպան այցելել է սիրիական փախստականների ճամբարներ: Դերասանուհին հանդիպել է երկրի նախագահի հետ, այնուհետև արտաքին գործերի նախարարի հետ` փակ դռների հետևում: Այդ ժամանակ թուրք դեպուտատները հայտարարեցին, որ նա ամերիկյան հատուկ ծառայությունների լրտես է, սակայն թուրքական Posta թերթը հայտարարեց, որ դերասանուհին եկել է իրենց երկիր` հադիպելու աշխարհահռչակ փոխպատվաստումներ կատարող վիրաբույժ Յաման Տոկատի հետ: Բարձրաստիճան պաշտոնյաները կազմակերպել են դերասանուհու և վիրաբույժի հանդիպումը, որն աշխատում է Ստամբուլի իր մասնավոր կլինիկայում: Հրատարակչությունները փաստում են, որ Ջոլին ցույց է տվել նրան բժշկական հետազոտության արդյունքները: «Լյարդի փոխպատվաստումը չի նշանակում, որ ես չեմ մահանա: Ի՞նչ անեմ», - իբր հարցրել է դերասանուհին:

«Անհրաժեշտ է փոխպատվաստում», -պատասխանել է վիրաբույժը:

Համենայն դեպս, այս ինֆորմացիան դեռևս հաստատված չէ: Հրատարակչությունները ձեռքի տակ չունեն բժշկական փաստաթղթերի պատճենները: Իսկ Ջոլիի մտերիմները հաստատում են, որ այս խոսակցությունները միանգամայն ճիշտ են:

 

Աղբյուրը` galatv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more