▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտանելի բարքեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. «Իրատես de facto»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բարքերն ու կարգերը գնալով անտանելի են դառնում: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Արդեն վեց տարի կալանավայրում անցկացրած, ինքնասպանության փորձ արած Մանուկ Մանուկյանը երեկ մեր խմբագրություն էր զանգահարել` ղեկավարության ապօրինի գործողություններից դժգոհելու: Նրա փոխանցմամբ` ՔԿՀ-ի ազգային անվտանգության գծով պետի տեղակալը` Զորակ Ավետիսյանը, կանչել է նրան ու պայման առաջարկել, որ ոչ թե բանտի վերահսկող դատախազը (նկատի ունի հենց բերդի դատախազ Ալիկ Մուրադյանին) «կռիշա» լինի ու նրանից փող ստանա, այլ ինքը: «Ասացի` չէ, իմ «կռիշը» ոչ մեկն էլ չէ, ու ես հիմնարկի սեփականությունը չեմ, ոչ մեկի հետ էլ չեմ համագործակցում: Ու դրանից վիրավորված, իմ բանտախցի դեմը կամերա է դրել: Անգամ հաց գնելիս խնդիր ա ստեղծում:

Ժամերով չենք կարողանում հաց գնել»,- պատմեց Մանուկը եւ հեգնեց, թե իր բանտախցի փոխարեն կողքինի համար պիտի տեսախցիկ դներ, որ գիտեին հիվանդ կալանավոր է ու կախվելու է: Մանուկը նաեւ պատմեց, որ Ավետիսյանն անընդհատ տարբեր ձեւերով փորձում է իրեն սադրել, ներքաշել տարբեր գործողությունների մեջ: «Նոր կալանավորված տղաներից մեկին կանչել ասել ա, որ եթե Մանուկի «վրա» ճիշտը չգրես, դուբինկան կկոխեմ… կամ կգցեմ կնանիքի կամ էլ գոմիկների կամերը: Իմ կամերից ինձ հարազատ մարդու են տանում ծեծում, որ իմ վրա ցուցմունք տա, շառ անի: Ես էլ գնում եմ ասում` խի ես էդպիսի բան արել, ինքն էլ չի հերքում, ասում ա` լավ եմ արել, իմ աշխատանքն ա ու ես: Ես էլ ասացի` քո աշխատանքը կալանավորին ծեծելն ա՞»,- ասաց ազատազրկվածը եւ ավելացրեց, թե կալանավորների անվտանգությունն իբր ապահովող այս պաշտոնյան իրեն համակարգից դուրս է դնում, ազատազրկվածին նետելով. «Էս երկրում ամենաուժեղն ազգային անվտանգությունն ա, իսկ ես էդ համակարգի մեջ չեմ մտնում, իմ համակարգը լրիվ ուրիշ ա» »,- մեջբերում է «Իրատես de facto»-ն:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more