▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվճար էլեկտրաէներգիան սպառողին վաճառվել է. չարաշահումներ Քաջարանում

pastinfo.am-ը գրում է. Օրերս աշխատանքից ազատվել է Քաջարան քաղաքի էլ.ցանցի պետ Սամվել Արզումանյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ էլ.ցանցի պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում բացահայտվել են չարաշահումներ, որոնք էլ  աշխատանքից ազատվելու պատճառ են դարձել։ Մասնավորապես՝ պարզվել է, որ բնակչության համար անվճար նախատեսված էլեկտրաէներգիան իրականում վաճառվել է եւ սպառողից գումար է գանձվել։ Էլցանցերի մամուլի պատասխանատուն առայժմ հերքեց մեր այս տեղեկությունները։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more