▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առ կոշիկիս թայը... «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ականատեսները պատմում են, որ մի քանի օր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արտակարգ իրավիճակի մեջ է ընկել: Երբ թիկնապահների հետ քայլելիս է եղել Երևանի Աբովյան փողոցով, նրա վրա վերևից կոշիկ է ընկել:

Աբովյան փողոցի երկայնքով, հիշեցնենք, բնակելի շենքեր են, որոնց պատուհանները բացվում են հենց փողոցի վրա: Ըստ ամենայնի, կոշիկի ծագման աղբյուրը այդ բնակարաններից մեկն է:

Մեր տեղեկություններով, Գասպարյանն արագ հեռացել է դեպքի վայրից, որից հետո տասնյակ օպերատիվ աշխատողներ լցվել են այդ տարածք և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացրել կոշիկի ծագման աղբյուր հանդիսացած շենքում:

Մեր տեղեկություններով, սակայն, ոստիկաններին որևէ բան պարզել չի հաջողվել չնայած կասկածյալ բնակարանների թիվը մեծ չէ: Առայժմ անհայտ է նաև, թե տեղի ունեցածը պատահականությա՞ն արդյունք է, թե դիտավորության»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more