▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման․ «Նաիրի» ԲԿ

Նաիրի ԲԿ խոսնակ Աննա Ղազարյանը տեղեկացնում է, որ Արա Մարտիրոսյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

«Երեկ` դեկտեմբերի 16-ի, ժամը 16:20-ին, սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ,  ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել երգիչ Արա Մարտիրոսյանը: Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, որոնք ենթակա չեն հրապարակման: «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն  իր ցավակցությունն է հայտնում արտիստի հարազատներին, ընկերներին և երկրպագուներին», – նշված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more