▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում 13-ամյա տղան Niva-ով բախվել է էլեկտրասյանը եւ հայտնվել դաշտում. նա տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում  Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա  Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more