▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզում կինը գորգ լվանալիս հոսանքահարվել ու մահացել է

Հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ-ի դին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում, շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more