▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Խաչատրյան համերգասրահում «Բուտիրկան» համերգ է տալու․ Համացանցի արձագանքը

Արամ Խաչատրյանի համերգասրահի պաշտոնական էջը տարածել է հետևյալ հայտարարությունը: «Տեղեկացնում ենք, որ համացանցում տարածված ս.թ. մարտի 18-ի “Бутырка” խմբի մենահամերգի իրականացման վերաբերյալ Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրինության և կազմակերպիչների միջև պայմանագիր չի ստորագրվել: Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվելիք համերգների և միջոցառումների համար գործում են հստակ չափորոշիչներ: Նշված համերգը չի կայանալու, քանի որ իր բնույթով և ձևաչափով չի համապատասխանում այդ չափորոշիչներին»:

Արմեն Հարեյանը գրում է․ «Մի բարկացրեք Աստծուն: Սա իրականում խիստ հոգևոր հարց է, թէ մեր ազգն ինչը որտեղ է դնում: Արամ Խաչատրյան համերգասրահում Բուտիրկան համերգ է տալու: Բուտիրկան հայտնի բանտ է Մոսկվայում: Ու հիմա այս անունով խումբը պիտի համերգ տա Արամ Խաչատրյանում: Երևի շատ մարդիկ կգնան: Ինչքան է ամեն ինչ ցածրացել ու վատթարացել, որ պետական ու ազգային ինստիտուտները թույլատրում ու հանդրուժում են սա:

Հիշու՞մ էք, սկզբից սատանիստների ծրագրված համերգը Տիկնիկայինում, հետո Սոման Օպերայում, հիմա էլ Բուտիրկան Արամ Խաչատրյանում: Մեղքը կուրացրել է մարդկանց: Մարդիկ Քրիստոսին չեն հնազանդվում: Բայց Աստծո բարկությունից ոչ մեկը չի փախչի: Իսկ զղջացող արդարը պաշտպանություն կգտնի: Չապաշխարող մարդը կորչելու է, ասաց Քրիստոս Աստված: Ժողովուրդ, մի բարկացրեք Աստծուն: Եթե ինչ որ մեկի ձեռքին հնարավորություն կա, փոխեք այս համերգի վայրը: Տեր Հիսուս, ողորմյա մեզ»:

Կարեն Մամիկոնյանը նույն թեմայի մասին  գրել է․ ««Արամ Խաչատուրյան չի, այլ Արամ Ասատրյան ա» արտահայտությունը դառնումա իրականություն»։

Դերասան Արման Խաչատրյանն էլ գրել է․ 

«Եթե էս ռեալ ա,  ուրեմն հայկական մշակույթը գաղութ, քյաբաբնոց, ճահիճ, ճ-կլասս ու լիքը սենց գաղջ բաներից ոչ մի բանով չի տարբերվում։

Հանգիստ, առանց մի գրամ փոշմանելու կարելի ա լքել էս անտերանոցը ցմահ։  Ի՞նչ ա նշանակում բուտիռկա Արամ Խաչատրյան համերգասրահում, արա…»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more