▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց արցունքների չեք կարող կարդալ Աղաս Մանուկյանի հուզիչ գրառումը`մահացած մայրիկի մասին

Դիտեք նաև՝

Աղաս Մանուկյանը տարիներ առաջ փոքր քայլերով սկսեց իր կարիերան ու հաստատվեց հայկական շոուբիզնեսում։ Նրան սիրեցին, ու բացի գործունեությունից քննարկվեց նաև հումորիստի անձնական կյանքը։

Աղասն էլ իր անկեղծ հրապարակումներով կիսվեց սոցիալական էջերում` այդպիսով ցույց տալով նաև իր կյանքի հուզիչ դրվագները։

Մեկ անգամ չէ, որ հումորիստը խոսել է իր մայրիկի կորստի մասին։

Երեկ Աղասը մի գրառում է արել, որից չհուզվելը հնարավոր չէ.

«Էսօր փողոցում մի կնոջ տեսա, ով շատ էր նման մորս, նույն բոյի, նույն սանրվածքով, որով տեսել էի վերջին անգամ, վազելով մոտեցա բարևեցի, ասեցի թույլ տվեք գրկել Ձեզ, գրկեցի: Էդ կինը ապշած ինձ էր նայում , չէր հասկանում ինչ ա կատարվում, ասեցի.
-Չէ, ես գիժ չեմ, ուղակի շատ եմ կարոտել մորս․․․

ՄԱ՛Մ , կարոտել եմ»։

Ավելի վաղ Աղասը խոսելով այս թեմայի մասին նշել էր.

«Մորս կորստի հետ երբեք չեմ համակերպվի, ինչքան էլ ինձ անջատեմ, իմ գործերին նայեմ, իմ մոր կորուստն ինձ համար անբացատրելի ցավ ա։ Իմ ընգերն ա էղել, իմ հայրը շինարար մարդ էր ու ես մամայի հետ էի միշտ ու էս նպատակասլաց լինելս մայրս է սովորեցրել։ Ես փոքր էի ու պարի էի գնում, ես որ բեմում էի մաման ինձ չէր նայում հետո կոքերն էր նայում, որ տեսնի ինձ ինչ ձև են նայում, հիմա, որ տեսներ կուրախանար։
Նոր տունն էլ նորոգելուց իմ մեջ ասում էի` մամ ջան սրտովտ ա՞։
Չգիտեմ ինչ ասեմ շատ եմ կարոտում, ուղղակի մայր չի եղել ավել ա եղել, ես շնորհակալ եմ Աստծուն որ նման ծնողներ ունեմ։ Աղջիկս էլ մայրիկիս ծննդյան օրը ծնվեց, դրա համար անունը Անահիտ դրեցի»,- անկեղծացել էր հումորիստը։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more