▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ քաղաքի 1-ին հիմնական դպրոցի տարածքում 14-ամյա աշակերտին դանակահարել է նույն դպրոցի սան 13-ամյա պատանին

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:  Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է:  Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամ է ընդունվել իրենց մոտ: 

Ոստիկանության աշխատակիցները օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more