▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզում սատկած հազարավոր ձկների գործով. «ՀԺ»

«ՀՀ Բնապահպանության նախարարությունից երեկ տեղեկացանք, որ այս գերատեսչության ստորաբաժանումը՝ բնապահպանական պետական տեսչությանը, դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար գյուղում կատարվածի առիթով։ Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Դալարի բնակիչները գյուղով անցնող ջրանցքում հայտնաբերել էին հազարավոր սատկած ձկներ։ Նախարարությունից հայտնում են, որ տեսչության աշխատակիցները ևս տեղում իրականացրած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են ձկների զանգվածային ոչնչացման փաստ։ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և ՀՀ Քրեական օրենսգրքի 287, 292 և 293-րդ հոդվածների համապատասխան, որպես հանցագործության հատկանիշներ պարունսւկող դեպք, ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը դիմել է ՀՀ ոստիկանություն։

 

Տեսչության տարածքային բաժնի անալիտիկ լաբորատորիաների աշխատակիցները իրականացրել են վերոհիշյալ համայնքի մակերևութային ջրերի նմուշառում, ինչպես նաև հետազոտման համար վերցրել են սատկած ձկների նմուշներ»,– մանրամասնում են Բնապահպանության նախարարությունից։ Իսկ թե որն է ձկների զանգվածային ոչնչացման պատճառը, դեռևս հայտնի չէ։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ համապատասխան արդյունքները կլինեն մի քանի օրից։ Դեպքի առթիվ արդյոք քրեական գործ հարուցվել է։ Այս հարցի պատասխանը ոստիկանությունից ստանալ երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more