▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«․․․Արարատում բուծած կոկորդիլոսի արցունքներ են, որով ուզում են լվանալ Նիկոլի անդառնալիորեն կեղտոտ քաղաքական երեսը»

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հոլոքոստի մասին պատմող «Դավադրություն» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ Ռեյխսքարտուղարության ներկայացուցիչ Կրիցինգերն, ընդդիմանալով գազային խցիկների գաղափարին, ժողովի մասնակիցներին ասում է.
–Հրեաների կանխամտածված ու մասսայական բնաջնջումը Ռեյխի կողմից բացառված է, այդ մասին առերես զրույցում ինձ ասել է անձամբ Հիտլերը։
Ի պատասխան ԷսԷս-ի ղեկավար Հեյդրիխը սառնասիրտ մարդասպանի ժպիտով պատասխանում է.
– Այո, և նա շարունակելու է Ձեզ ասել այդպես։
Հիմա ինչի՞ սա հիշեցի. թե բա «Նիկոլը ներողություն խնդրեց»։
Նիկոլը ներողություն խնդրեց, բայց իրա փայ գեբելսները ինտենսիվորեն շարունակում են ատելություն սերմանել էդ կնոջ հանդեպ` գործի դնելով մի քանի լրատվամիջոց (էդ թվում ռեյխի պաշտոնաթերթը), ֆեյքերի ֆաբրիկա ու գավնամյոտ տատիների գումարտակներ։
Ու դրա հաշվարկը շատ պարզ ա. մենք` ֆեյսբուքի փոքր կենտրոնը, «միջազգային հանրությունն» ենք, մեր առաջ Հիտլերը պիտի պահի իրա դեմքը, իսկ այ բուն մարդատյաց մեքենան աշխատում է հարյուրհազարավոր մարդկանց վրա` հիմնավորելու, որ «դո դրան տեղն ա, տեսել ե՞ք ինչեր էր գրել ձեր մասին, համ էլ ձեր փայ հացը կերել ա։ Ու առհասարակ տարօրինակ չի՞, որ գիրքը ձեռքին, երեխեն կողքը, ջահել արցախցի կինը հայտնվեց վարչապետի հենց դիմացի նստարանին, էդ սաղ էմոցիոնալ սիմվոլիկա ա, էսի հաստատ ռուսական դավադրություն ա»։
Էս ա իրողությունը, մնացածը Արարատում բուծած կոկորդիլոսի արցունքներ են, որով ուզում են լվանալ Նիկոլի անդառնալիորեն կեղտոտ քաղաքական երեսը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more