▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում եռացրած կաթը թափվել է 1.5 տարեկան երեխայի վրա, նա այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «ջերմային այրվածք եռման հեղուկով, կրծքավանդակի, որովայնի, շեքի, սեռական օրգանի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 16 տոկոս» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնություն խումբը «Այրվածքաբանության և մաշկաբանության» ազգային կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ, պարզվել է, որ երեխան Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1.5 տարեկան տղա երեխա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Ոստիկանների կողմից կատարված ստուգման շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 14-ին ժամը 21։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 36-ամյա Մ․ Ս․-ն տան խոհանոցում եռացրած կաթը փորձել է տեղավորել սառնարանում, որի ժամանակ երեխան պատահաբար քաշել է նրա ձեռքից, ինչի հետևանքով տարայում եղած եռացրած կաթը թափվել է երեխայի վրա, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կամզվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more