▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատում Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել 1-ամյա տղայի, որը մահացած տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ 

Ոստիկաննեը պարզել են, որ մահացածը Ավշար գյուղի բնակիչ՝ 1-ամյա Տիգրան Մ-ն էր։ 

Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Մ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային, որից հետո վերջինս մահացած վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Մեսրոպ Մ-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։ 

Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more