▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը թղթով հանձնել չստացվեց, հրահրվեց պատերազմը, և հիմա նրանք անում են իրենց վերջին քայլը»

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Ահա և վերջ... 2018-ի պտուղների վերջնական արդյունքը:
Արցախը թղթով հանձնել չստացվեց, հրահրվեց 2020-ի աղետաբեր պատերազմը, և հիմա դրա քողի տակ նրանք անում են իրենց վերջին ՔԱՅԼԸ:
Քայլ արա՝ բռունցքիդ տեղը գլուխդ կախի, Հայ մարդ...»։

«Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-այս մասին Ֆակտոր TV-ին ասել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները:

Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more